Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թվականի մայիսի 4-ի N 105 եզրակացության, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 2.3647 հեկտար այլ հողատեսքը և էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության 0.1499 հեկտար էներգետիկայի հողամասը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա:
2.Սույն որոշման 1-ին կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված 2.5146 հեկտար հողամասը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտպանական կարիքների համար օգտագործելու նպատակով նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |