Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստաված կարգի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N16-Ն որոշմամբ հաստաված կարգի դրույթներով, Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 1,26987հա արոտավայրի (09-039-0132-0042 կադաստրային ծածկագրից) աճուրդային կարգով օտարմանը՝ մեկնարկային գին սահմանելով 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |