Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «ՎԵՐՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ 09424359) կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023NZTLVZ) և քննության առնելով Արտավազդ Վանիկի Սարգսյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2024 թվականի հոկտեմբերի 29-ի N4850-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան փողոց 62 հասցեում գտնվող Արտավազդ Վանիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N2809295) 09-005-0005-0030 կադաստրային ծածկագրով 0.07958 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, «բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված 90.6 քմ ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն և բաց պատշգամբ), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք` ճանաչել օրինական:
2.Տեղեկացնել Արտավազդ Վանիկի Սարգսյանին, որ ինքնակամ կառուցված 90.6 քմ ընդհանուր մակերեսով կառույցի (բնակելի տուն և բաց պատշգամբ) համար տեղական բյուջեի 900305083306 հաշվեհամարին պետք է վճարել 109 536 (մեկ հարյուր ինը հազար հինգ հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ (10 000 դրամ x 0.1209 x 90.6 քմ = 109 536 ՀՀ դրամ): Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետի վրա:
6․Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: