Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 18
 
Համար 18Ամսաթիվ 27/08/2024 16:00
Վարող ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՎայրԱյլ վայրում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Հերթական հանդիպումը Մեղրի համայնքի Տաշտուն, Լիճք և Վարդանիձոր գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ
Բովանդակություն *

Օգոստոսի 27-ին՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն իր հերթական շրջայցերի շրջանակներում, հանդիպեց Մեղրի համայնքի` Տաշտուն, Լիճք և Վարդանիձոր գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների և բնակիչների հետ։ Համայնքի ղեկավարն ամփոփ ներկայացրեց, թե ինչ ծրագրեր են նախատեսվում բնակավայրերում, այնուհետև լսեց և պատասխանեց բնակիչներին հուզող բազմաբնույթ հարցերին: Տաշտուն բնակավայրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հնչեցին մի շարք օրհասական խնդիրներ, ինչպիսիք են՝ 1.ձմռան վառելափայտի տրամադրումը 2.մշակույթի տան տանիքի, պատուհանների և մուտքի դռան բարեկարգումը 3.ոռոգման ջրի հին և վնասված խողովակաշարի փոխարինումը նորով 4.գազաֆիկացումը։ Կարևորելով Տաշտուն բնակավայրի բարենպաստ պայմանները, բնությունը՝ Խ.Անդրեասյանը ամփոփ ներկայացրեց բնակավայրում մանկապատանեկան ճամբար հիմնելու իր գաղափարը։ Հաջորդ կանգառը Լիճք բնակավայրն էր, որտեղ բարձրաձայնվեցին հետևյալ խնդիրները՝ 1.Լիճքի դպրոցի շահագործումը 2.գյուղամիջյան ճանապարհի բարեկարգումը 3.բնակավայրի տրանսպորտի հասանելիությունը 4.մշակույթի տան տանիքի վերանորոգումը 5.աղբահանության ծառայության պատշաճ իրականացումը 6.վառելափայտի տրամադրումը։ Խ.Անդրեասյանը ընդգծեց այն փաստը, որ Լիճքը ունի անհրաժեշտ ողջ պոտենցիալը զբոսաշրջությունը զարգացնելու համար և պետք է ջանք ու եռանդ ներդնել բնակավայրին շունչ հաղորդելու և մեծաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը սևեռելու դեպի Լիճք։ Հաջորդիվ Վարդանիձորի բնակիչների կողմից հնչեցին ստորև թվարկված խնդիրները՝ 1.գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատումը 2.մանկապարտեզի բակում խաղահրապարակի կառուցումը, հեռուստացույցի և ծածկի անհրաժեշտությունը 3. գերեզմանի տարածքի պարսպապատումը 4.բնակավայրում պարի, դաշնամուրի խմբակների ձևավորումը և երեխաների ներգրավվումը 5. վառելափայտի տրամադրումը ։Համայնքի ղեկավար Խ.Անդրեասյանը աչալուրջ լինելով և կարևորելով մանկապարտեզներում երեխաների առօրյայի հետաքրքիր անցկացմանը՝ տեղում խոստացավ նվիրաբերել հեռուստացույց «Մեղրի համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Վարդանիձոր մասնաճյուղին։ Իսկ մնացյալ բոլոր խնդիրները, որոնք հնչել էին 3 բնակավայրերում էլ տեղ գտան Խ.Անդրեասյանի առաջիկա անելիքների ցանկում։


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner