Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Համահայկական ձմեռային 2-րդ խաղերում հաղթանակներ նվաճելու և Մեղրի անունը բարձր պատվոհարթակում հնչեցնելու համար համայնքի ղեկավարի պատվոգրով և շնորհակալագրով պարգևատրել մի խումբ անձանց՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։