Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N1708-Ն որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1․Թույլատրել ներկայացնելու ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու նպատակով Մեղրի համայնքի 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման հետևյալ ծրագրային հայտերը՝
1)«Նախակրթարանի (մանկապարտեզի) վերակառուցում Ալվանք բնակավայրում և նոր մանկապարտեզի հիմնում Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրում»
2)«Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի 9/1 և 9/2 հասցեներում գտնվող վարչական շենքերի նկուղային հարկերի հիմնանորոգում»
3)«Կենտրոնական փողոցի ասֆալտապատում Լեհվազ բնակավայրում և Վանք-Կալեր կամուրջի վերակառուցում Վարդանիձոր բնակավայրում»:
2․Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։