Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի  դրույթներով, «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N286 որոշման դրույթներով,   Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի  դեկտեմբերի 8-ի N37-Ն որոշմամբ, հաշվի առնելով  «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2017 թվականի սեպտեմբերի 23-ի N1969 դիմումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0,  ձեռնպահ-0, Հայաստանի  Հանրապետության Սյունիքի  մարզի  Մեղրի  համայնքի ավագանին 
 
որոշում  է`
 
 
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում՝ Լեհվազ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,0029հա (09-037-0204-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված), 0,0078հա (09-037-0204-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված), 0,0778հա (09-037-0204-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված) այլ հողատեսքերից,  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր կատեգորիայի  «ընդերքօգտագործման հողեր» գործառնական նշանակության 0,00527 հա (09-037-0204-0085 կադաստրային ծածկագրից առանձնացված) հողամասերը և Վարդանիձոր բնակավայրերում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,00143հա (09-092-0401-0005 կադաստրային ծածկագրից առանձնացված), 0,00034հա (09-092-0401-0005 կադաստրային ծածկագրից առանձնացված) այլ հողատեսքերից էլեկտրահաղորդման գծի կառուցման նպատակով, հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտի իրավունքով/, 5 տարի ժամկետով տրամադրել «Լիճքվազ» փակ բաժնետիրական ընկերությանը` սահմանելով տարեկան 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճար:
2.Համայնքի ղեկավարին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: