Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N1083-Ն որոշումը, Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի N6 որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի գլխավոր հատակագծում կատարել փոփոխություն՝
1)քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության (կադաստրային ծածակագիր՝ 09-005-0604-ից) 0,12695 հեկտար վարելահող հողատեսքը(հատված ԳԲ-11) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառանական նշանակությամբ։
2)քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության (կադաստրային ծածակագիր՝ 09-005-0604-ից) 0,12905 հեկտար վարելահող հողատեսք(հատված ԳԲ-15) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառանական նշանակությամբ։
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների կատարումը: