Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 մարտի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի  N128-Ն որոշման 9-րդ կետը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում»(01.01.01.51) ծրագրի 4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածից 500000(հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ և ավելացնել «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում»(01.01.01.51) ծրագրի 4251(Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածին:

2.Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ֆոնդային բյուջեի «Հանգստի և սպորտի ծառայություններ սուբվենցիա»(08.01.01.51) ծրագրի 5113(Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից 63446700(վաթսուներեք միլիոն չորս հարյուր քառասունվեց հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ և ավելացնել

 1) 4350000(չորս միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ «Հանգստի և սպորտի ծառայություններ սուբվենցիա»(08.01.01.51) ծրագրի 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին.
 2) 400000(չորս հարյուր հազար) ՀՀ դրամ «Նախադպրոցական կրթություն սուբվենցիա»(09.01.01.51) ծրագրի 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին.
 3) 38970700(երեսունութ միլիոն ինը հարյուր յոթանասուն հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ «Նախադպրոցական կրթություն սուբվենցիա»(09.01.01.51) ծրագրի 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին.
 4) 720000(յոթ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ սուբվենցիա»(01.06.01.51) ծրագրի 5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին.
 5) 5006000(հինգ միլիոն վեց հազար) ՀՀ դրամ «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ սուբվենցիա»(01.06.01.51) ծրագրի  5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին.
 6) 14000000(տասնչորս միլիոն) ՀՀ դրամ «Բժշկական սարքեր և սարքավորումներ սուբվենցիա»(07.01.03.51) ծրագրի  5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԼԱՐԻՍԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner