Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Կարեն Խուդյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2024 թվականի հոկտեմբերի 29-ի N4848-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Լուծել 2005 թվականի օգոստոսի 11-ին Կարեն Խուդյանի և Մեղրիի համայնքապետարանի միջև կնքված 0,002 հեկտար մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը։
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: