Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N137-Ն որոշման 9-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» (01.06.01.51) ծրագրի 5122 (Վարչական սարքավորումներ) հոդվածից 580000 (հինգ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ և ավելացնել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» (01.06.01.51) ծրագրի 5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին։