Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N1293-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով և 3-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող՝ ք. Ագարակ Սահմանամերձ 12/4 հասցեում գտնվող 0.0433հա հողամասը (վկայական՝ 30082017-09-0020) անորոշ ժամկետով, անհատույց, որպես ավտոկայանատեղի շահագործելու նպատակով տրամադրել «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
2.Ավտոկայանատեղի գործունեության կազմակերպման իրավասությունը վերապահել "Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում" համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: