Ղեկավարելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ Իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետական փորձագիտական եզրակացությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մեղրի համայնքում 2020 թվականի օրենքով սահմանված տեղական տուրքերի ու վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 99-Ն որոշման մեջ կատարել լրացում՝ հավելված 4-ի 11-րդ կետը լրացնել «նոր պարբերությամբ»՝ հետևյալ բովանդակությամբ.
Համայնքային ենթակայության «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումար ամսական ըստ բաժինների՝
1) Թատերական խմբակ՝ 3000 ( երեք հազար) ՀՀ դրամ.
2) Ձեռագործության խմբակ՝ 5000 ( հինգ հազար) ՀՀ դրամ.
3) Երգի խմբակ՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ.
4) Պարսկերեն լեզվի ուսուցման խմբակ՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ.
5) Ֆուտբոլի խմբակ՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: