Բովանդակություն * | Խորհրդակցությունը Ֆրանսիայի <<Երկիր և մշակույթ>> կազմակերպության կողմից կազմակերպվող մանկապատանեկան ճամբարի ծրագիրը Մեղրի համայնքում իրականացնելու մասին էր: Ծրագրի նպատակն է ժամանցային և կրթական հետաքրքիր միջոցառումներ անցկացնել Մեղրի համայնքի 7-ից 14 տարեկան սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների, Արցախից գաղթած ընտանիքների երեխաների և միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար: Ծրագիրը նաև հնարավորություն է սփյուռքից մասնակցող հայ կամավորականների համար օգտակար լինել իրենց հայրենակիցներին: Խորհրդակցությանը ներկա էին Ֆրանսիայի <<Երկիր և մշակույթ>> համազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչները և Սյունիքի մարզի պատմական միջավայրի պահպանության Մեղրիի տարածքային համակարգող Նաիրա Հայրապետյանը: Քննարկվեց համապատասխան տարածքի տրամադրման, ծրագրին մասնակցող երեխաների ընտրության, գյուղական բնակավայրերից երիտասարդների տեղափոխման և հյուրասիրության հետ կապված հարցերը: |