Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հոկտեմբերի 11-ի N11 հերթական նիստի օրակարգը`
1)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 29-ի N2-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
2)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը աճուրդով օտարելու մասին.
3)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 19-ի N11 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
4)Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին.
5)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Հակոբ Գերասիմի Միրզոյանին օտարելու մասին.
6)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի օտարման (փոխանակության) մասին:
7)Մեղրի համայնքի 2019 թվականի բյուջեի ինը ամսվա եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: