Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 31-ի N9 հերթական նիստի օրակարգը`
1)Մեղրի համայնքի 2019 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին.
2)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Գևորգ Ժորայի Հայրապետյանին օտարելու մասին.
3)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Աշոտ Խաչատուրի Մինասյանին օտարելու մասին.
4)Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին.
5)Մեղրի համայնքի վարչական տարածքում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին.
6) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին.
7) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին.
8)Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու և Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի ապրիլի 19-ի N33 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
9)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում փողոց վերանվանելու մասին.
10)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության մասին.
11)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |