Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N88, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումներով և հիմք ընդունելով՝ Մեղրի համայնքի ղեկավարին հասցեագրված 2025 թվականի փետրվարի 03-ի N 469-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Առանց նախագծման թույլտվության՝ փոխել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Ագարակ, Շինարարների փողոց 10/3 հասցեում գտնվող՝ Սամվել Արտոյի Աղայանին սեփականության իրավունքով պատկանող 230 քմ մակերեսով (անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական՝ N14102024-09-0035) բնակավայրերի նշանակության «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակությունը՝ որպես «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության, իսկ շինության՝ հացի փուռ գործառնական նշանակությունը՝ որպես առևտրի սրահ։
2․Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում: