Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի 2024 թվականի հունիսի 25-ի հերթական նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N137-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին․
2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին.
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 25-ի N41-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում անտառապատում իրականացնելու նպատակով «Իրան-Հայաստան 400ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին.
5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 1-ի N59 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 34-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.
7)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N124-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
8)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական առաջին նիստի գումարման օրը սահմանելու մասին: