Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով փաստաբան Մարիամ Աբրահամյանի գրությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կարճևան գյուղական համայնքի ղեկավարի 2014 թվականի օգոստոսի 3-Ի 16-Ա, 17-Ա, 18-Ա, 2016 թվականի հուլիսի 12-Ի 25-Ա, 26-Ա և 27-Ա որոշումներն առ ոչինչ ճանաչելու նպատակով դատարան դիմելու վերաբերյալ» N41 որոշման 2-րդ կետը: |