Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2018 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1 արձանագրությունը, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Ընդունել ի գիտություն 2018 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները․
2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին՝ միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ N1 արձանագրությամբ նշված խախտումները սահմանված ժամկետներում վերացնելու ուղղությամբ և վերջնական արդյունքների վերաբերյալ ներկայացնել տեղեկատվություն։ |