Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 10-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ  հոդվածի 1-ին պարբերությամբև 2-րդ պարբերության 3)-րդ կետով,  67-րդ հոդվածով, Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2001  թվականի  ապրիլի 12-ի  N286-Ն, Մեղրի համայնքի  ավագանու  2016 թվականի դեկտեմբերի 8-ի N39-Ն որոշումներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի  քվեարկության  հետևյալ արդյունքները՝ կողմ-,  դեմ-,  ձեռնպահ-,  Հայաստանի  Հանրապետության  Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքի ավագանին 

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոցի թիվ 18 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության կատեգորիայի պահեստարաններ գործառնական նշանակության 09-002-0064-0091 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N10112014-09-0005) 0,11021 հա հողամասը պահեստարան կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 661.260 (վեց հարյուր վաթսունմեկ հազար երկու հարյուր վաթսուն) ՀՀ դրամ                                                                                                              

2. Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոցի թիվ 26 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության կատեգորիայի պահեստարաններ գործառնական նշանակության 09-002-0064-0107 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N16122016-09-0021) 0,2355 հա հողամասը պահեստարան կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 1.413,000 (մեկ միլիոն չորս հարյուր տասներեք հազար) ՀՀ դրամ:                                                                                                                       

 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոցի թիվ 28  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության կատեգորիայի պահեստարաններ գործառնական նշանակության 09-002-0064-0106 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N16122016-09-0023) 0,2676 հա հողամասը  պահեստարան կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով  1.605,600 (մեկ միլիոն վեց հարյուր հինգ հազար վեց հարյուր)  ՀՀ դրամ:

4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 125,127/1/1  հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 09-002-0061-0070 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական  N02022017-09-0018) 0,35114 հա հողամասը  հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 2.106,840 (երկու միլիոն մեկ հարյուր վեց  հազար   ութ  հարյուր  քառասուն)  ՀՀ  դրամ:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 125,127/1/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 09-002-0061-0069 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N02022017-09-0019) 0,35114 հա հողամասը հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 2.106,840 (երկու միլիոն մեկ հարյուր վեց հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ:

6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոցի թիվ 4/8 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 09-002-0064-0108 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N30012017-09-0007) 0,6198 հա հողամասը  հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 3.718,800 (երեք միլիոն յոթ հարյուր տասնութ  հազար ութ հարյուր )  ՀՀ  դրամ:

7. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել  սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների  իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner