Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբև 2-րդ պարբերության 3)-րդ կետով, 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286-Ն, Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N39-Ն որոշումներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոցի թիվ 18 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության կատեգորիայի պահեստարաններ գործառնական նշանակության 09-002-0064-0091 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N10112014-09-0005) 0,11021 հա հողամասը պահեստարան կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 661.260 (վեց հարյուր վաթսունմեկ հազար երկու հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոցի թիվ 26 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության կատեգորիայի պահեստարաններ գործառնական նշանակության 09-002-0064-0107 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N16122016-09-0021) 0,2355 հա հողամասը պահեստարան կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 1.413,000 (մեկ միլիոն չորս հարյուր տասներեք հազար) ՀՀ դրամ:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոցի թիվ 28 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության կատեգորիայի պահեստարաններ գործառնական նշանակության 09-002-0064-0106 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N16122016-09-0023) 0,2676 հա հողամասը պահեստարան կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 1.605,600 (մեկ միլիոն վեց հարյուր հինգ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 125,127/1/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 09-002-0061-0070 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N02022017-09-0018) 0,35114 հա հողամասը հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 2.106,840 (երկու միլիոն մեկ հարյուր վեց հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 125,127/1/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 09-002-0061-0069 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N02022017-09-0019) 0,35114 հա հողամասը հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 2.106,840 (երկու միլիոն մեկ հարյուր վեց հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ:
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոցի թիվ 4/8 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 09-002-0064-0108 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N30012017-09-0007) 0,6198 հա հողամասը հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 3.718,800 (երեք միլիոն յոթ հարյուր տասնութ հազար ութ հարյուր ) ՀՀ դրամ:
7. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |