| Ղեկավարվելով Հայաստանի  Հանրապետության   Սահմանադրության 106-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ,11-րդ  և 13-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին որոշում է` 1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2017 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի: 2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում  2017 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
 3.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում  2017 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 3-ի:
 4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում  2017 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 4-ի:
 5. Սույն  որոշումն  ուժի  մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող  տասներորդ օրը:
 |