Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի 2019 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 420 որոշումը, Զեֆիրա Լևոնի Սարգսյանի կողմից ներկայացված նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող,Մեղրի քաղաքի Կառուցողների փողոցի թիվ 11 հասցեում գտնվող օրինական ճանաչված 20 քառ.մ մակերեսով ավտոտնակը և նրա համար սահմանված կարգով առանձնացված 0.002 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0061-0017, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N08112019-09-0029) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Զեֆիրա Լևոնի Սարգսյանին:
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |