Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդմասիդրույթներով, «Իրավականակտերիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդհոդվածի 1-ինկետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգըհաստատելուև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ.հունվարի 17-ի N30-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1918 որոշումով, հիմքընդունելով«ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի 10 հոկտեմբերի 2016 թվականի N4870 գրությունը,համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-9,դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում առաջարկվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 09-074-0434-0002 կադաստրային ծածկագրից առանձնացված անտառային հողեր կատեգորիայի թփուտներ գործառնական նշանակության 0,04հա (1 միավոր ) հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների կատեգորիա`«կապի հողեր» գործառնական նշանակությամբ` բջջային կապի կայան կառուցելու համար:
2.Առաջարկել համայնքի ղեկավարինկազմել համապատասխան հողաշինարարական գործ և օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել ՀՀ վարչապետի 2009թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը: |