Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հունիսի 10-ի N 2328-Պ դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի տարածքում գտնվող՝ պաշտպանության նախարարությանը սեփականության իրավունքով պատկանող 09-039-0009-0029 կադաստրային ծածկագրից 0.45000 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասին և նրա վրա ամրակայված շինությանը տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լիճք, 1-ին փողոց, 35/2» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09082WYDGWSW):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: