Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1․Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում սոցիալական աջակցության ծառայությունների տրամադրման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 18-ի N 30-Ն որոշումը։
3.Սույն որոշումն ուժի մեժ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։ |