18.07.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 22-ից 24-ը ներառյալ ռուսական զորամասի տարածքում տեղի կունենան կրակային պարապմունքներ: Խնդրում և հորդորում ենք ձայներ լսելիս խուճապի չմատնվել։
|
|
18.07.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր և Լիճք հատվածներում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
18.07.25
Դասական համերգային ծրագիր՝ նվիրված Մետալուրգի օրվան
|
2025 թվականի հուլիսի 18-ին Ագարակի մշակույթի տան դահլիճը լցված էր ոչ միայն դասական երաժշտության հնչյուններով, այլև խոր երախտագիտությամբ՝ ուղղված մարդկանց, ովքեր տարիներ շարունակ իրենց աշխատանքով և ներդրմամբ կերտել են երկրի հանքաարդյունաբերության պատմությունը։Միջոցառումը կազմակերպվել էր «Մեր ապագան» կրթամշակութային, բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ և Մեղրիի համայնքապետարանի աջակցությամբ։Համերգից առաջ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Երջանկություն» և «Գայանե» բալետներին նվիրված ցուցահանդեսը, որը ստեղծեց ոգեշնչող մթնոլորտ նախքան համերգային ծրագրի մեկնարկը։Երաժշտական ...
Մանրամասն |
|
17.07.25
«ՀԵՆՐԻԿ ԻԳԻԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊՈԱԿ-Ի ՊԱՐԱՅԻՆ ԽՄԲԻ ՍԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՆԱԿՆԿԱԼ ԱՅՑԸ
|
Այսօր Մեղրիի համայնքապետարանում կայացավ հանդիպում՝ նվիրված մշակութային կրթությանն ու երեխաների ստեղծագործական զարգացմանը։ Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն ընդունեց «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պարային խմբի սաների պարուսույց Ժենյա Մարտիրոսյանին և պարուհիների ծնողներին։ Հանդիպման առանցքում համայնքի ղեկավարի՝ մշակութային նախաձեռնություններին ցուցաբերվող հետևողական աջակցությունն էր։ Ծնողները, գնահատելով պարային խմբի գործունեությանն ու մասնագիտական առաջընթացին ուղղված համագործակցությունը, Խ․ Անդրեասյանին փոխանցեցին իրենց խորին երախտագիտությունը։ Նրանց խոսքով՝ շնորհիվ համայնքապետի ցուցաբերած աջակցության՝ սաները կարողացան մասնակցել Գյումրիում անցկացված ...
Մանրամասն |
|
17.07.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Հարգելի՛ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ հուլիսի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան-Ագարակ M2 մայրուղու Վարդանիձոր հատվածներում ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Ձայներ լսելիս խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
17.07.25
ԼԵՀՎԱԶԻ ԼՈՂԱՎԱԶԱՆԸ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հուլիսի 17-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հերթական նախաձեռնությամբ աջակցելու համար այցելել է Լեհվազ բնակավայր։Այս անգամ ուշադրության կենտրոնում էր Լեհվազի լողավազանը, որի բարեկարգման նպատակով համայնքի ղեկավարը նվիրաբերեց համապատասխան ներկեր՝ լողավազանի պատերի և հարակից տարածքների ներկման, տեսքը թարմացնելու և գրավիչ դարձնելու նպատակով։Լեհվազի վարչական ղեկավար Ռոմիկ Պողոսյանի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը շրջեց տարածքում, ծանոթացավ ներկա վիճակին, ինչպես նաև քննարկեցին առաջնահերթ կարիքները, առկա խնդիրները։Ռ․Պողոսյանը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին՝ Լեհվազի հանդեպ ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար։Խաչատուր Անդրեասյանը վստահեցրել է, որ նման նախաձեռնությունները ...
Մանրամասն |
|
16.07.25
ՄԵՂՐԵՑԻ ՆԱՐԵ ՄԿՐՏՉՅԱՆԸ՝ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՒՀԻ 2025» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԹՎՈՒՄ
|
Մեղրի համայնքի պատվիրակ վեցամյա Նարե Մկրտչյանը ներկայացրեց Մեղրի համայնքը «Երիտասարդ Հայուհի 2025» համահայկական մրցույթում՝ կազմակերպված «Հակոբյաններ Համահայկական» կենտրոնի կողմից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Միջոցառման նպատակն է հանրահռչակ դարձնել հայկական ազգային տարազը, ներկայացնել հայ մշակույթն իր բազմազանությամբ և խթանել ազգային արժեքների նկատմամբ նոր սերնդի հետաքրքրությունը։ Ծրագրին մասնակցում էին հարյուրավոր հայուհիներ Հայաստանից և Սփյուռքից՝ ներկայացնելով իրենց համայնքները արժանապատվորեն։ Մեծ ուրախությամբ հայտնում ենք, Նարե Մկրտչյանն ընդգրկվել է մրցույթի 150 ընտրված մասնակից հաղթողների շարքում և արժանացել է Միացյալ Արաբական Էմիրություններ՝ ...
Մանրամասն |
|
16.07.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ ի կատարումն ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2145-Լ որոշման Հավելված 2-ի՝ Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի 1-ին՝ ռազմավարական ուղղության «Մասնավոր նպատակ 1.2» կետի «Գործողություն 1»-ի պահանջի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել հանրության դիրքորոշումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նկատմամբ՝ հնարավորություն ընձեռելով ձևավորել ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |