Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի» մասին օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N116-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝
1)որոշման N5 և N6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N5, N6 հավելվածների:
2)ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին և 2-րդ կետերը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից: |