Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Շուշանիկ Ավագյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի ապրիլի 15-ի N1577-S հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Շուշանիկ Ավագյանին (գրանցման համարը՝ 79․1071856) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհ 2/15 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի ապրիլի 01-ից մինչև 2025 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով: