Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N137-Ն որոշման 9-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Կենսաբազմազանության և բնության պաշտպանություն» (05.04.01.51) ծրագրի 4241 (Մասնագիտական ծառայություններ) հոդվածից 340100 (երեք հարյուր քառասուն հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ և ավելացնել
1.1 125100 (հարյուր քսանհինգ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» (01.06.01.51) ծրագրի 4269 (Հատուկ նպատակային նյութեր) հոդվածին․
1.2․ 215000 (երկու հարյուր տասհինգ հազար) ՀՀ դրամ «Ապարատի պահպանման ծախսեր» (01.01.01.51) ծրագրի 4264 (Տրանսպորտային նյութեր) հոդվածին։
2. Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Ապարատի պահպանման ծախսեր» (01.01.01.51) ծրագրի 5122 (Վարչական սարքավորումներ) հոդվածից 340000 (երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ և ավելացնել 340000 (երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» (01.06.01.51) ծրագրի 5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին․