Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն որոշման 9-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նվազեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» (01.06.01.51) ծրագրի 4823(պարտադիր վճարներ) հոդվածից 24000(քսանչորս հազար) ՀՀ դրամ և ավելացնել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» (01.06.01.51) ծրագրի 4822(այլ հարկեր) հոդվածին: