Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով Լիա Համլետի Օհանջանյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի ապրիլի 07-ի թիվ 1459-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի տարածքում գտնվող՝ Լիա Համլետի Օհանջանյանին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով պատկանող (հիմք՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, տրված՝ 01.04.2025 թվականին, գրանցամատյանում գրանցված 430-ով) 09-092-0044-0001 կադաստրային ծածկագրով 0.089 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասին և նրա վրա ամրակայված շինություններին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 1104645) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Վարդանիձոր, 3-րդ փողոց, 1-ին փակուղի, 2» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09142GT7PNTK):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: