Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N129-Ն որոշումը և Եղիշե Զաքարյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2023թ. մարտի 15-ի N1137-Տ հայտը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Եղիշե Զաքարյանին (գրանցման համարը` 79․1219546) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարարների 30 հասցեում գտնվող լիցքավորման կետում թույլատրել 2023 թվականի ապրիլի 01-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու հեղուկ վառելիքի և հեղուկացված նավթային գազի վաճառքով: