Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 04-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (աճուրդների), Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման տրամադրման ու օտարման հանձնաժողով ստեղծելու, աշխատանքների կազմակերպման եվ անցկացման կանոնակարգերը սահմանելու եվ Մեղրի համայնքի ղեկավարի 2022 թվականի ապրիլի 28-ի N211-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 200-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ N1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։