Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 118-Ն որոշումը, Ալինա Պողոսյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2025 թվականի հունվարի 17-ի N 207-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Ալինա Պողոսյանին (գրանցման համարը՝ 79․1094277) Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող առևտրի սրահում 2025 թվականի հունվարի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար թույլատրել զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքով: