Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի հունիսի 5-ի N8 արտահերթ նիստի օրակարգը`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 29-ի N134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2019 թվականի ծրագիրը հաստատելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին:
4.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի նպատակային նշանակությունը փոխելու և հողամաս նվիրաբերելու մասին: |