Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 77-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Մեղրի համայնքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող «Մեղրի Փոքր թաղի ժառանգության հանգույցի վերականգնում» ենթածրագիրը իրականացնելու նպատակով, թույլատրել՝ որպես համայնքային սեփականություն ձեռք բերելու Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաք Փարամազի փողոցի 15 շենքի բնակարան 32 հասցեում գտնվող , Խաչիկ Ռոբերտի Վարդանյանին սեփականություն իրավունքով պատկանող բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 23082022-09-0038, կադաստրային ծածկագիր՝ 09-005-0028-0031-001-032)՝ 5 340 000 (հինգ միլիոն երեք հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ արժեքով: Հիմք՝ «ՖՈՒԼ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 02 փետրվարի 2024 թվականին տրված շուկայական գնահատման №13 հաշվետվությունը՝ գնահատված արժեք 6400000 /նույնականացման անհատական ծածկագիր՝2024JSLSHBCV/
2.Համայնքի ղեկավարին` սահմանված կարգով գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություններ և ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը: |