Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Արտուր Ռուդիկի Մելքումյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոց 1 փակուղի թիվ 12/4/2, 12/11, 12/12 հասցեում գտնվող 19,6 քմ մակերեսով առևտրի սրահը և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,01672հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0036-0066, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N20082020-09-0024 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Արտուր Ռուդիկի Մելքումյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի բ) և ե) ենթակետերով սահմանված գներով.
1)առևտրի սրահի համար 90 000 դրամ x 0,069 x 19,6 քմ = 121 716 (մեկ հարյուր քսանմեկ հազար յոթ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ.
2)պահպանման և սպասարկման համար ամրակայած ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի կրկնապատիկի համար՝ 342 դրամ x 39,2 քմ = 13 407 (տասներեք հազար չորս հարյուր յոթ) ՀՀ դրամ.
3)պահպանման և սպասարկման համար ամրակայած ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի կրկնապատիկից ավել հողամասի համար կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 1026 դրամ x 128 քմ = 131 328 (մեկ հարյուր երեսունմեկ հազար երեք հարյուր քսանութ) ՀՀ դրամ.
4)Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |