Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ հաստաված կարգի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N16-Ն որոշմամբ հաստաված կարգի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում ընդգրված, պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 10,14023 հա հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0747-0008) մրցութային կարգով վարձակալության տրամադրմանը՝ տարեկան վարձավճարի մեկնարկային գին սահմանելով 202 810 (երկու հարյուր երկու հազար ութ հարյուր տաս) ՀՀ դրամ:
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |