Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշմամբ սահմանված կարգի 46.2 կետի թ) ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 24-ին տրված «Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն» ՇԱԹՎ-29/514 թույլտվությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2014 թվականի դեկտեմբերի 24-ին տրված NL-514 լեռնահատկացման ակտը, ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 15.03.2021թ. N38 դրական եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1. ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 38,84469 հեկտար (2 միավոր) մակերեսով արոտավայրը (կադաստրային ծածկագիր՝ 09-100-0592-0001-ից)՝ համաձայն հավելվածի, փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ <<ընդերքօգտագործման հողեր>> գործառնական նշանակության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման համար:
2.Սույն որոշման 1-ին կետով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ <<ընդերքօգտագործման հողեր>> գործառնական նշանակության փոխադրված 38,84469 հեկտար (2 միավոր, կադաստրային ծածկագիր՝ 09-100-0592-0001-ից) մակերեսով հողամասը օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, կառուցապատման իրավունքով տրամադրման վարձավճարը սահմանել տարեկան 4 824 511 (չորս միլիոն ութ հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր տասնմեկ) ՀՀ դրամ:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |