|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 հոկտեմբերի 2020 թվականի N 59 |
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈԻԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու և մրցույթների կազմակերպման նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (այսուհետև հանձնաժողով)՝ համաձայն N1 հավելվածի։
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |
Կողմ -8 ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(51.00 Կբ)
|
|
|
|
Կարգավիճակի հիմք՝ | Որոշում N7-Ա (24.02.2022) Որոշում N75-Ա (14.07.2022թ․), Որոշում N65-Ա (25.06.2024թ․) |
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|