Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով Երվանդ Դավիթի Ազատյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հունիսի 03-ի թիվ 2233-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի տարածքում գտնվող` Երվանդ Դավիթի Ազատյանին ժառանգության իրավունքով պատկանող (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, տրված՝ 30.05.2025 թվականին, գրանցամատյանում գրանցված 813-ով) 09-037-0314-0052 կադաստրային ծածկագրով 0.039 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, տնամերձ գործառնական նշանակության հողամասին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լեհվազ, Լիճքվազ թաղամաս, 14/52» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09072R5EQ3AR):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: