Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1)-ին կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 20.06.2017թ. N59 դրական եզրակացությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1. ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր և Վահրավար բնակավայրերում գտնվող՝
1) Պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերից 0.05 հա /2 միավոր/ բնապահպանական հողամաս` /09-088-0101-0042-ից, 09-074-0434-0002-ից/,
2) Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.2 հա /11 միավոր/, որից 0,03 հա արոտավայր /09-074-0407-0001-ից 2 միավոր/ և 0,17հա այլ հողատեսք /09-074-0426-0070, 09-074-0426-0001-ից, 09-074-0443-0039, 09-009-0101-0001-ից, 09-009-0135-0002-ից, 09-009-0137-0003, 09-066-0123-0001-ից, 09-066-0112-0001-ից, 09-066-0139-0001-ից/ փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` «կապի օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ՝ բջջային կապի կայանների շահագործման համար:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: