Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, 77-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 08-ի N 914-Ա որոշումը` Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին» N11-Ա որոշմամբ հաստատված հավելվածում (համայնքապետարանի հիմնական միջոցներում) կատարել լրացումներ` համաձայն հավելվածի։
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ |