| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ  հոդվածի դրույթով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 14-ի N2/փ-164 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, Մեղրի համայնքի ավագանին                                                                          ՈՐՈՇՈՒՄ Է 1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություն, որպես առաջնահերթ միջոցառում,  համայնքային սեփականություն հանդիսացող   գյուղատնտեսական նշանակության    0,01407 հեկտար   /կադաստրային ծածկագիր 09-092-102-0047/ այլ   հողատեսք հողամասը փոխադրել  ջրային հողերի  կատեգորիա՝ «հիդրոտեխնիկական օբյեկտների  հողեր» գործառնական նշանակությամբ, համաձայն հավելվածի: 2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները: 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող  օրվանից։ |