Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի 2019 թվականի հոկտեմբերի 02-ի թիվ 392 որոշումը, Հարութ Ռաֆիկի Խաչատրյանի կողմից ներկայացված նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող,Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 11/24 հասցեում գտնվող օրինական ճանաչված 25,8 քառ.մ մակերեսով ավտոտնակը և նրա համար սահմանված կարգով առանձնացված 0.00258 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0040-0035, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N11112019-09-0031) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Հարութ Ռաֆիկի Խաչատրյանին:
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |