Այսօր: Երեքշաբթի, 7 Հունվարի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 դեկտեմբերի 2024 թ.

ՔԱՆԴՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) ի դեմս գործադիր տնօրեն Ս․ Բաղինյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 5880-Պ դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաք Չարենցի փողոցի 21/1 հասցեում գտնվող Ագարակի միջնակարգ դպրոց 4780,6 և ավտոկայանատեղի 146,3 քառակուսի մետր շինությունների քանդման աշխատանքների համար տրամադրել թիվ 03 քանդման թույլտվություն (քանդման թույլտվությունը կցվում է):

2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք:

3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մկրտիչ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner