Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը  և որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-10, դեմ-0,  ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
 
որոշում   է`
 
Հաստատել Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու   2017  թվականի  հոկտեմբերի 16-ի  N17  նիստի օրակարգը`    
1.Հայաստանի   Հանրապետության   Սյունիքի մարզի    Մեղրի  համայնքի ավագանու  2016 թվականի հոկտեմբերի  18-ի  N15-Ա  որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին:
2.Հայաստանի   Հանրապետության   Սյունիքի մարզիՄեղրի  համայնքի ավագանու  2016  թվականի դեկտեմբերի  20-ի  N49-Ա որոշման մեջ փոփոխությունև լրացում կատարելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 27-ի «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 61-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
5.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքիվարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը «ՄԵՂՐԻ 1» բարեգործական կազմակերպությանը օտարելուն  համաձայնություն տալու մասին: 
6.Հայաստանի ՀանրապետությանՍյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողերից հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) հողամասեր տրամադրելու մասին:
8.Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին:
9.Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրաբերելու մասին: