Բովանդակություն * | Նոյեմբերի 8-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, Մեղրի համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետ Մկրտիչ Մկրտչյանի, «Մեղրիի կոմունալ բարեկարգում, տնտեսություն» ՀՈԱԿ-ի բազմաբնակարան շենք-շինությունների կառավարման գծով տեղակալ Խաչիկ Խաչիկյանի ուղեկցությամբ հերթական հանդիպումներն է անցկացրել բնակիչների հետ՝ Զորավար Անդրանիկ փողոցի 26,32,34, 36 և 36 ա բազմաբնակարան շենքերի բակերում։ Հանդիպումների նպատակն էր՝ տեղեկացնել հանրությանը 2002 թվականի մայիսի 7-ին ընդունված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության կառավարմանը միանալու մասին։ Հանդիպման օրակարգային հարցերն էին՝ 1.«Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում Մեղրի և Ագարակ քաղաքներում» սուբվենցիոն հայտերում «Ծրագրի ընդհանուր բյուջեն» կետում բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության կառավարմանը միանալու համար նախատեսված գումարների հիմնավորում (բացի Մեղրի համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնից, ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման հավելված 2-ի 24.4 կետի համաձայն` անհրաժեշտ է ներկայացնել բազմաբնակարան շենքերի բնակիչների համաֆինանսավորման 10%-ը): 2. Բազմաբնակարան շենքի կառավարման մասին ՀՀ օրենքի կարգավորման` բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման հարաբերությունների և բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման կարգը սահմանելու, կառավարման ձևերի, շենքի կառավարման մարմինների իրավասությունների, դրանց կազմավորման, գործունեության դադարման կարգը: Բնակիչներն ունեցել են հնարավորություն բարձրացնելու իրենց հուզող հարցերը՝ ընդգծելով ջրի և կոյուղու համակարգերի բարեկարգման, ինչպես նաև բակերի լուսավորության անհրաժեշտությունը, որը խոստացվեց իրականացնել մոտ ժամանակում։ Քննարկումների ընթացքում շեշտադրվել են կառավարման թափանցիկության, ընդհանուր տարածքների պահպանման, անվտանգության և շենքերի տեխնիկական սպասարկման բարելավման անհրաժեշտությունը։ Համայնքի ղեկավարը ներկայացրել է գործող օրենսդրությամբ սահմանված կառավարման մեխանիզմները, ինչպես նաև համայնքի կողմից իրականացվող ծրագրերը՝ աջակցելու բնակիչներին։Ներկայացվեցին նաև շքամուտքերի բարեկարգման հետ կապված առաջարկներ, որոնք կապված էին թաղամասի զարգացման, համայնքային ծառայությունների բարելավման և առկա խնդիրների լուծման հետ։ Հանդիպումները անցել են ակտիվ քննարկումների մթնոլորտում, որտեղ ընդգծվել են ինչպես բնակիչների առաջարկները, այնպես էլ ղեկավարության ծրագրերն ու տեսլականը՝ տարածքի բարեկարգման ուղղությամբ: |